Մեր հիմնական նպատակն է լինել լրջամիտ` սթափ, և օգնելուրիշ ալկոհոլիկներին հասնել լրջամտության
Զանգահարեք մեզ
Ի՞նչ է ԱԱ-ն
Անանուն Ալկոհոլիկները (ԱԱ) բաղկացած են մի շարք մարդկանցից (թե՛ կին, թե՛ տղամարդ), որոնք միմյանց մասնակից են դարձնում իրենց փորձառություններին, կարողություններին և հույսերին։ Աշխատում են հարթել իրենց միացյալ դժվարությունները և օգնել ուրիշ ալկոհոլիկներին վերականգնվելու այս հիվանդությունից։
Անդամ լինելու միակ պայմանը խմե;ը թողնելու ցանկությունն է։
ԱԱ-ն կապված չէ որևիցե խմբի, կազմակերպության կամ կուսակցության հետ, չի ցանկանում մասնակից լինել որևէ կռվի և վիճաբանության, ոչ վավերացնում է մի խնդիր և ոչ էլ հակառակվում մեկ ուրիշ խնդրի։
վերականգնման ծրագիր
Ընդունեցինք, որ ալկոհոլի դեմ մենք անզոր ենք և մեր կյանքը դարձել է անկառավարելի
Ժամանակի ընթացքում մենք համոզվեցինք, որ մեր ուժերից ավելի հզոր Ուժ կա, որ կարող է մեզ վերադարձնել ողջամտության
Մենք վճռեցինք մեր կամքը, կյանքը հանձնել այն Աստծո խնամքին, որին ճանաչում ենք
Անվախորեն և խորությամբ կազմեցինք մեր կյանքի արժեգիրը
Մենք խոստովանեցինք Աստծուն, մեզ և մեկ ուրիշ անձնավորության մեր սխալների ճգրիտ բնույթը
Մեզ լրիվ պատրաստեցինք, որպեսզի Աստված վերացնի մեր վարքագծի բոլոր թերությունները
Խոնարհաբար Նրան խնդրեցինք մեզնից վանել մեր արատները
Կազմեցինք այն մարդկանց ցանկը, ում վնաս էինք պատճառել և եղանք պատրաստակամ նրանց փոխհատուցելու
Մենք ուղղակիորեն փոխհատուցեցինք նրանց, ում հնարավոր էր, բայց պայմանով, որ մեր հատուցումը նոր վիրավորանք չպատճառի մարդկանց
Շարունակեցինք կազմել մեր առօրյա արժեգիրը ու երբ սխալվեցինք, մեր սխալն անմիջապես ընդունեցինք
Աղոթքով և խորհրդածությամբ ձգտեցինք բարելավել մեր գիտակցված կապն Աստծո հետ, որին ճանաչեցինք։ Աղոթեցինք, որ Աստված տա մեզ իր կամքի գիտակցումը և այդ գիտակցման կիրառումը
Այս ընթացաքայլերն առնելիս ձեռք բերեցինք հոգեկան զարթոնք աշխատեցինք այս պատգամը հասցնել ալկոհոլիկներին և այս սկզբունքները փորձարկել մեր առօրյա կյանքում
Մեր ընդհանուրի լավ վիճակը առաջին տեղն է գրավում։ Անձնական վերականգնումը կախված է Անանուն Ալկոհոլիկների միասնականությունից
Մեր խմբի գոյության համար միայն մեկ գերագույն հեղինակություն կա՝ սիրառատ մի Աստված,այնպես, ինչպես նա ներկայանում է մեր խմբի գիտակցության մեջ։ Մեր ղեկավարները չեն իշխում, այլ վստահելի ծառաներ են
ԱԱ-ի անդամ դառնալու միակ պայմանը խմելը թողնելու ղանկությունն է
Ամեն մի խումբ պետք է անկախ լինի, բացառությամբ այն դեպքերի, որոնք ազդում են ուրիշ խմբերի կամ ըդհանուր ԱԱ-ի գործերին
Ամեն մի խումբ ունի մի գլխավոր նպատակ՝ հասցնել այս պատգամն այն ալկոհոլիկներին, որոնք դեռ դրսում տառապում են
ԱԱ-ի խումբը երբեք չի կարող աջակցել, ֆինանսավորել կամ ներկայանալ ԱԱ անունով որևէ նման կազմակերպության կամ ուրիշ հիմնարկի, որ չլնի թե նյութական կամ պաշտոնի խնդիրները մեզ հեռացնեն մեր գլխավոր նպատակից
ԱԱ-ի ամեն խումբ պետք է ինքնաբավ լինի և չընդունի որևէ օգնություն դրսից
ԱԱ-ում միշտ լինում են ոչ մասնագիտացված անդամներ, իսկ ԱԱ-ի սպասարկման կենտրոնները կարող են վարձել հատուկ աշխատողների
ԱԱ-ի միավորումը չպետք է դառնա խիստ կառավարման համակարգ, բայց մենք կարող ենք ստեղծել սպասարկման հանձնախմբեր, կոմիտեներ, որոնք ուղղակի պատասխանատու են նրանց, ում սպասարկում են
ԱԱ-ն կարծիք չի արտահայտում հասարակական հարցերում, ուրմեն ԱԱ-ի անունը չպետք է երբեք ներգրավվի հասարակական բանավեճերում
Մեր հարաբերությունները հասարակության հետ ներգրավվելու, ոչ թե ներկայանալու նպատակ ունեն։ Մենք մամուլի, ռադիոյի ու կինոյի հետ պահպանելու ենք անանուն մնալու սկզբունքը
Անանուն լինելը մեր Ավանդույթների հոգևո սկզբունքն է, այն մեզ հիշեցնում է, որ օրենքը պետք է վեր դասել անձնավորություններից
Ժողովների ժամանակացույց
Մեր խմբի բոլոր ժողովները բաց են, որին կարող են մասնակցել բոլոր այն ցանակացողները, ովքեր հետաքրքրված են ալկոհոլիզմից առողջանալու մեր Ծրագրով
ԱԱ֊ի «Նոր Կյանք» խումբ Երեքշաբի / 21։40 Ուրբաթ/ 20։30
Մեր խմբի ժողովները կայանում են հետևյալ հասցեով․ Լեռ Կամսարի փողոց, 30/1։ Մուտքը՝ աջ հեռավոր բնակելի շենքի շքամուտքից։ Զանգեք մեզ կամ գրեք մեր զրուցարանում, որպեսզի դուռը բացենք։